▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հասարակությունը չարձագանքեր, Շուշանիկ Բախշյանն այսօր էլ վտանգի կենթարկեր մարդկանց կյանքը

Այսօր մեկուսարան է տեղափոխվել Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկը՝ Շուշանիկ Բախշյանը: Սա հայ հասարակության պայքարի ու հաղթանակի արդյունքն է:

6 ամիս ձգձգվեց այս գործը: 6 դաժան ամիսներ Մերի Մարգարյանի ընտանիքի համար, ովքեր արդարություն են ուզում: Համոզված եմ, եթե հասարակությունը չարձագանքեր այս դեպքին ու պատշաճ հեևողական չլիներ՝ Շուշանիկ Բախշյանը այսօր էլ վտանգի կենթարկեր մարդկանց կյանքը:

Համբերություն Մերիի ընտանիքին ու հարազատներին, հիմա կսկսվի դատական ծանր գործընթացի վճռական փուլը: Հասարակությունը ձեր կողքին է:

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more