Լրագրողը ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանին հարցնում է՝ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ելույթ չունեցավ՝ խոստանալով դա անել հոկտեմբերի 24-ին։
ՙՙԻնչո՞ւ ոչ այդ օրը... բազմաթիվ պատճառներ կարող եմ ասել, բայց քննարկել ենք այդպես, որ այդ օրը խոսեր Տեր-Պետրոսյանը, հետո կխոսի Ծառուկյանը։ Սա հատուկ իշխանությունների համար արված քայլ չէ՚՚,- պատասխանում է պատգամավորը։
Եռյակը, ըստ տրամաբանության, առնվազն երեք առաջնորդ պետք է ունենա, ըստ այդմ՝ պետք է քննարկվեր գոնե երեք ելույթի հարց:
Ստեփան Մարգարյանի պատասխանից բխում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լիդերի կարգավիճակում չի ընկալվում կամ գոնե նրա ելույթն առանցքային չի դիտվում: