▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե դուք սովոր եք կոմբիկեր ուտել, ապա հայ ժողովուրդը՝ ոչ...Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս օրերին քննարկվող թեմային՝ ինչո՞ւ է Հայաստան ներմուծվում 4-րդ կարգի ցորեն։
«Եթե ներկրվում է, ուրեմն նշանակում է, որ այդ կարգի ցորեն էլ է պետք Հայաստանին։ Ի՞նչ կա այդտեղ»,- նշել է նա։
Դիտարկմանը՝ ինչո՞ւ նախարարությունը չէր ասել, որ անասնակեր է գալիս, փոխնախարարը նշել է. «Ասել են՝ ցորեն է գալիս։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի՞, ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս՝ կաթ կամ յուղ»։
Սրանց անմեղսունակությունը ուղղակի սահմաններ չի ճանաչում։ Տղաներ և աղջիկներ, մի հատ խմբակային ստուգվեք՝ հոգեկան (և ոչ միայն․ ասում են՝ մառազմատիկ զեղումները կարող են տարբեր պատճառներով ի հայտ գալ՝ նաև բարձր ջերմության, փորկապության արդյունքում)։
ՔՊ-ականներին կարող ենք ընդամենը մի լավ խորհուրդ տալ․ եթե դուք սովոր եք կոմբիկեր ուտել, ապա բազմադարյա պատմության ընթացքում հանապազօրյա հացը սրբություն դիտարկող հայ ժողովուրդը՝ ոչ։ Այնպես որ՝ ազատեք մեզ ձեր ներկայությունից և գնացեք մի հեռու «վայրում» (իմա՝ արոտավայրում) հանգիստ «սնվեք»։ Ցանկալի է Ադրբեջանում (դե նույն վագոններով էլ կարող եք գնալ)»:

***

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Չորրորդ կարգի ցորենն ու իշխանական պրոպագանդան.

Եթե անկեղծ՝ չեմ զարմացել, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած ցորենը, իրականում՝ անասնակեր է (Էկոնոմիկայի փոխնախախարը հաստատեց):
Պարզապես ամաչում եմ իշխանական քարոզիչների փոխարեն, որոնք, ինչպես պարզվեց, անասնակերի ներմուծումը ներկայացնում էին որպես Ադրբեջանի կողմից արված գերհումանիտար քայլ՝ պարզած ձեռք, որը, իբր, պետք է կերակեր մեր սովամահ ժողովրդին։
Ոմանք անգամ այդ երևույթը համեմատում էին 90-ականների շրջափակման տարիներին Թուրքիայից եկած հացահատիկի հետ, որով իսկապես կենսական խնդիր էր լուծվում։
Հիմա գոնե տարբերությունը զգում եք, չէ՞։
Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա… Սրանից ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»:

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ներմուծված ցորենի թեմային՝ նշել է. «Վերջին 34 տարվա ընթացքում Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով բեռնատար գնացք է գալիս ու էն էլ անասնակե՞ր: Անունը դնում են՝ ցորեն են բերում, պարզվում է՝ Ադրբեջանի տարածքով ՀՀ չի մտնում, Վրաստանի միջոցով է գալիս ու էն էլ անասնակե՞ր: Էս կարգի՞ եք խաբում ու հիմարի տեղ դնում ժողովրդին: Սկզբից էլ ասեիք՝ անասնակեր ենք բերում, ոչ թե ցորեն ենք բերում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more