Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միակողմանի էր :
«Դա միակողմանի որոշում էր ու մեզ համար այդ հայտարարությունն անընդունելի է: Ադրբեջանը ընդունեց ՄԽ համանախագահների հայտարարությունը, մեր մասով լիարժեք պատասխանը չկա: Մենք ու Արցախի ժողովուրդը սպասում էինք, որ լիարժեք շեշտադրում պիտի լինի», - ասել է Ծառուկյանը:
Խոսելով բանակցությունների մասին՝ Ծառուկյանը նշել է.
«Դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների: Մեր ժողովուրդը Արցախը հենց այնպես չի վեցրել, դա արյան գնով է եղել», - ասաց Ծառուկյանը: