▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե դա տեղի ունենա, Սպերցյանին թույլ կտան տեղափոխվել Եվրոպա. Բարբոսա

Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։

«Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ սկաուտները նրան հետևում են, դա բնական է։ Նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս ամառ շատ առաջարկներ ունենա։ Եթե «Կրասնոդարն» այս մրցաշրջանում չեմպիոն դառնա, այդ դեպքում ակումբը հանգիստ թույլ կտա իր ավագին հեռանալ Եվրոպա։ Իտալական ակումբներն ամենից շատ հետաքրքրված են Սպերցյանի ծառայություններով Եվրոպայում»,– ասել է Բարբոսան, հաղորդում է Արմսպորտ-ը՝ հղում անելով RB Sport-իn։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more