Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Անընդհատ չարաշահվում և շահարկվում է ազատագրված տարածքները հանձնելու թեման: Որպես հիմնավորում, որպես «ապացույց» բերվում են ռուսական, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, առանձին «քաղաքագետների» հարցազրույցները, ինչ-որ գուշակություններ, որ իբր թե պաշտոնական Կրեմլը փորձում է հորդորել, համոզել կամ ստիպել Հայաստանին հանձնել մեր պատմական ազատագրված տարածքները:
Եթե դա այդպես է, որին ես չեմ ուզում հավատալ, ապա թող նրանք և ադրբեջանցիներն իմանան, որ եթե դա իրենց համար հողատարածք է, ապա մեզ համար այն Հայրենիքի մի մասնիկ է` ազատագրված մեր հերոս ազատամարտիկների և զինվորների արյան գնով:
Եթե դա այդպես է, և հանձնելն այդքան հեշտ է, թող Ռուսաստանն ինքն օրինակ ծառայի…Թող ռուսները հանձնեն Արևելյան Ուկրաինան, Ղրիմը, Կալինիգրադի մարզը` Քյոնինսբերգը,Կուրիլյան կղզիները, Մերձդնեստրյան հանրապետությունը, իր թաթիկները վերցնի Աբխազիայից և Հարավայի Օսիայից…
Իսկ մենք հանձնելու ոչինչ չունենք` ընդհակառակը…