▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե չլիներ զինադադարը...Թալիշցիների կոչը՝ գումարտակ ստեղծելու մասին

«Ցավոք, ապրիլյան պատերազմի ժամանակ մեկ մարտական հենակետ ենք թողել հակառակորդի ձեռքում, բայց, եթե չլիներ զինադադարը, վստահ եմ, որ այն մենք հանգիստ կվերցնեինք: Բայց, ինչ արած: Այսօր կոչ եմ անում ոչ միայն թալիշցիներին, այլև բոլոր ցանկացողներին, միավորվել ու կազմել մարտական զորամիավորում՝ Թալիշի սահմանային գոտին պաշտպանելու և անհրաժեշտության դեպքում մարտական գործողութություններին մասնակցելու համար: Ես չեմ կարող նստել Երևանում ու սպասել, թե թուրքը երբ է գալու»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Թալիշի» մարտական ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը:

Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ. ՀՀ հանրային խորհրդի անդամ Էդուարդ Պոլատովն էլ հավելեց. «Մենք մտադիր ենք Թալիշին շատ մոտ ավան կառուցել, որտեղ կբնակվեն բացառապես կամավորներ(տղամարդիկ),ովքեր կկարողանան անհրաժեշտության դեպքում օգնության հասնել հարակից շրջաններին ու Թալիշին»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more