▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի. Փաշինյանը սպառնաց լրագրողին՝ նրա հարցից հետո

Եթե ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի. Փաշինյանը  սպառնաց լրագրողին՝ նրա հարցից հետո

Լրագրող Կորյուն Սիմոնյանն այս առիթով գրում է․ 

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրող Անի Գևորգյանին սպառնաց, որ եթե նա ձայն հանի, ապա կառավարության շենք այլևս չի մտնի, այսինքն՝ կդադարեցվի նրա հավատարմագրումը: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը կրկին հակաիրավական է, որովհետև կառավարության՝ 4 մարտի 2004 թվականի N 333-Ն որոշման 13-րդ կետը հստակ սահմանում է այն դեպքերը, որոնց պարագայում դադարեցվում է լրագրողի հավատարմագրումը, որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում.

13. Պետական մարմինը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.

բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

գ) նա տարածել է պետական մարմնի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more