A1plus.am-ը գրում է. ԱԺ-ն այսօրվա հերթական նիստի սկզբին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղից առանց բարձրախոսի կոչով հանդես եկավ:
Այդ պահին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում էր, որ այսօր եւս շարունակվում է ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկումը եւ ամբիոնի մոտ էր հրավիրում ելույթի «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
Արամ Մանուկյանը տեղից բղավում էր՝ հիշեցնելով խորհրդարանին, որ այսօր Հոկտեմբերի 27-ն է, եւ պետք է մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
«Դուք խախտում եք կանոնակարգը…Այդ նպատակով հատուկ միջոցառում էր քիչ առաջ…Ես ավելի շահագրգիռ եմ, բայց եթե ցանկություն ունենք, մեկ րոպե լռությամբ հարգենք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Միայն այդ հայտարարությունից հետո ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:
Առավել մանրամասն` տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում