Armlur.am-ը գրում է. Ինչպես արդեն հայտնել էինք ՀՀ կառավարությունն մայիսի 5-ին, հավանության արժանացրեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագծի եզրակացությունը` «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»։ Գործադիր մարմնի նիստին ներկա էր նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ գործադիր մարմնի ընդունած որոշմանը: