Աշոտյանի ջրիկ-մրիկ բաները եթե դնում ենք մի կողմ, ու նաև մի կողմ ենք դնում, որ կրթության և գիտության խիստ ստրատեգիական ոլոլորտներն այնքան էլ ցանկալի դինամիկայով չեն զարգանում, պետք ճշմարտության դեմ չմեղանչել ու բարձրաձայն ասել, որ այս երիտասարդ նախարարն ամենահասանելին ու ամենաաչալուրջն է մյուսների համեմատ: Ինձ որ անձամբ շատ է դուր գալիս նրա արագ արձագանքները իր ղեկավարած ոլորտի հետ կապ ունեցող բոլոր շրջանակներին: Ինֆորմացիոն արագ արձագանքները նախ՝
1. Կանխում է հնարավոր խուճապները և դեզինֆորմացիաների տարածումն այս ոլորտի վերաբերյալ:
2. Զգում ես, որ այս նախարարը միշտ իր տեղում է և, ամենակարևորը, դրության տերն է միշտ:
Մտածում էի այսքանով կարճ կապել, որովհետև պաշտոնյա գովելը մի տեսակ չեմ ընդունում, որովհետև պարտականությունները կատարելու համար գովելը մի տեսակ ուրիշ տեղ է տանում: Ուստի մի խնդրանք-հորդոր-քննադատություն՝ որպես հ.գ.:
պ. Աշոտյան, կարող եք այնպես անել օրինակ, որ բուհն ավարտած ուսանողը գա աշխտանաքի ընդունվելու իր մասնագիտությամբ ու գոնե կարողանա հասկանալ իրեն առաջադրված խնդրի բովանդակությունը? : Կատարողականը՝ ջայնամ, կսովորի ընթացքում: Ասենք 10-ից 5-ը գոնե հասկանա-պատկերացնի, այլ ոչ թե փաստացի, անուն առ անուն նշի իր ուսանաց մասնագիտություններն ու վկայի, ոչ ոչինչ չեն սովորեցրել, որ սովորի, ու այդպես էլ ավարտել է:
հ.գ. թագ չեմ անում Ձեզ հարգելի Աշոտյան, ընկեր չենք ֆբ-ում, բայց վստահ եմ՝ խաբարս տեղ կհասնի: