▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե արձագանք չլինի՝ կարող ենք մեղադրանք ներկայացնել, որ գյուղը ծախվել է.Թալիշցիներ

Նախկին ազատամարտիկները  որոշել են ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի Թալիշ սահմանամերձ գյուղի հարակից տարածքում հատուկ  ինքնապաշտպանական սահմանապահական  ավան  հիմնադրել, ինչի առիթով էլ նամակ են գրել ՀՀ և ԼՂՀ կառավարություններին, պաշտպանության նախարարներին.

«Մենք(մոտ 300 հոգի) գնում ենք պաշտպանելու գյուղը, տնտեսությունը պետք է զարգանա, բնակիչները պետք է կարողանան գալ, ցերեկները աշխատել: Այն չպետք է կոչվի չեզոք գոտի, քանի որ այդ դեպքում կհամարվի հանձնված»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդ Պոլատովը:

Նրա հաղորդմամբ՝ 2 օրից կլրանա նրանց ուղղված   նամակի 1 ամիսը.

«Նամակում եղել է ծրագիրը միասին քննարկելու և իրականացնելու առաջարկ: Դեռևս պատասխան չենք ստացել: Հիմա ուզում եմ հարց տալ՝ իշխանավորնե՛ր, դուք մեզ հետ համագործակցելո՞ւ եք, թե՝ խանգարելու: Եթե արձագանք չլինի՝ արդեն կարող եմ մեղադրանք ներկայացնել, որ գյուղը ծախվել  է»,-նկատեց Էդուարդ Պոլատովը:

Ծրագրի իրականացնողները  նշեցին, որ իշխանությունների հետ բանակցությունների հաջորդ հարցը «Թալիշ» հիմնադրամում առկա գումարների տրամադրումն է այս ծրագրի իրականացման համար: Ի դեպ, արդեն մեկ միլիոն ութ հարյուր հազար դոլար Լոս Անջելեսից ուղարկվել է «Հայաստան» հիմնադրամին:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more