▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան մեր տարածքով անցնելիս, թուրք վարորդները կփոխարինեն նրանց. ՔՊ-ական

Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան ՀՀ մտնելիս, ապա թուրք վարորդները կփոխարինեն, ԱրմԼուր.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ ադրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով:

«Ցանկացած երկրի բեռնատար, եթե մտնում է Հայաստան և Հայաստանից դուրս եկող ցանկացած բեռնատար, եթե մտնում է այլ երկիր, ստուգվում է։ Խոսքը վերաբերում է հոգեբանական խնդրին, ասենք՝ ադրբեջանցի վարորդի հոգեբանական խնդրին, եթե կա այդ խնդիրը, ապա թուրք վարորդներն այդ խնդիրը չունեն, որովհետև իրենք, միևնույն է, Վրաստանի տարածքով միշտ էլ գալիս են Հայաստան և հայ վարորդները Վրաստանի տարածքով գնում են Թուրքիա, սրա մասին է ընդամենը խոսքը»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more