▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե 80-ականների զենք է, չի նշանակում՝ փչացած է․Գալուստ Սահակյան

Tert.am-ը գրում է.

80-ականների զենքն էլ մարտունակ է։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Ղարաբաղում ընթացող քառօրյա պատերազմում մենք կռվում էինք 80-ականների զենքերով։


Դիտարկմանը, թե զենքի քանակն էլ քիչ է, ԱԺ նախագահն այսպես պատասխանեց․ «Սովորաբար, երբ միջադեպ է լինում, սկսում են մտածել՝ ով հարուստ է, թող փողը դնի, ով ավելի շատ հարուստ է, թող ավելի շատ դնի: Դրանք ընդամենը ժողովրդի մասսայական խոսակցություններ են: Երբ Սերժ Սարգսյանն ասում է 80-ականների զենք, դա չի նշանակում փչացած, չաշխատող զենք: Երբ նայում ենք մեր բյուջեն կամ երբ այն հաստատում ենք, շատ փոքր քանակ է գնում դեպի զենքը: Այսինքն, մենք այդքան մեծ բյուջեներ չունենք: Այն, ինչ ունենք, դա հստակ պահպանվում է և կարողանում ենք օգտագործել»:


Գալուստ Սահակյանը նշեց, որ եթե այս փոքրիկ երկրում պաշտոնավոր կա, որ թալանում է ժողովրդին, բյուջեն, բնականաբար, նրան պետք է պատժեն և կոչ արեց այս հարցը չկապել զենքի ձեռքբերման հետ։

«Մարդիկ երևի իրենց բիզնեսն ունեն ու կարողանում են հարստանալ, ու չեմ կարծում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է ու նրան պետք է պատժել: Եթե չարաշահումների մասին եք ասում, դրա համար կա համապատասխան բաժին, այլ ոչ թե Գալուստ Սահակյան»,–ասաց ԱԺ նախագահը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more