▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե 3 ուժերը 1 թեկնածուով հանդես գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի և մայիսի 1-ին կունենանք վարչապետ. Վահրամ Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանին շատ հստակ ասվել է՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ: Այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝  Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո:

Հարցին, թե այսինքն՝ վարչապետ կընտրվի, Բաղդասարյանը հստակեցրեց. «Մենք չենք խոչընդոտի , որ մեր երկիրն ունենա վարչապետ»:

Ըստ նրա՝ ՀՀԿ նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը:

Վահրամ Բաղդասարյանը դժվարացել է ասել՝ խմբակցությունը միաձայն կքվեարկի, թե կաջակցի ընդամենը անհրաժեշտ վեց քվեով:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք նաև կոչ են արել և առաջարկել են՝ որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի, դադարեցնել  այս ճանապարհների փակումները, հանրահավաքները:

«Որպեսզի մենք կանոնակարգված գնանք մայիսի մեկին ընտրությունների: Դա է եղել մեր պայմանավորվածությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more