Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հայաստանի քաղաքական և լրատվական դաշտերը թևակոխել են ԾԱՆՐ դարաշրջան: Պաշտոնանկությունների և ձերբակալությունների ֆոնին, չինովնիկներն ու քաղաքական որոշ գործիչները «սուտմեռուկի են» տվել, իսկ լրատվական դաշտը փորձում է ակտիվանալ, բայց քանի որ «աղբյուրները» չեն ուզում ծակվել, ակտիվացումն առայժմ հետաձգվում է: Այս ամենի ֆոնին ֆեյսբուքյան ակտիվությունը շատ ցցնուն է դառնում: Ցավոք, ֆեյսբուքը սկսել է չտարբերվել հայկական սերիալներից: Եթե 3 օր շարունակ ֆեյսբուքահայության մի ստվար զանգված լուրջ քննարկում էր Անգելա Մերկելի հայ լինել-չլինելու փաստը, ես ավելացնելու բան չունեմ: Միայն կարող եմ հիշեցնել Գարիկ Մարտիրոսյանի և Գրիշա Աղախանյանի 20 տարվա առաջվա հումորը. «ՆՈՒ ՊԱԳԱՁԻՆ ԷԼ Ա ՀԱՅ»: Տղերք, լուրջ եմ ասում, սկսեք քննարկել»: