▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե 107 տարի առաջ էս չարիքի նման ասեին՝ գնանք «իրական Հայաստանի» հետքերով, այսօր գոյություն չէինք ունենան. Բագրատ Սրբազան

«Անհամատեղելի են այսօրվա չարիքի իշխանությունն ու մայիսի 28-ի խորհուրդը»,- Ապարանում Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ «ABC Media»-ի հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Պատկերացնո՞ւմ եք, եթե 107 տարի առաջ Գևորգ 5-րդ Վեհափառը, Արամ Մանուկյանը, Դրոն և մնացած բոլորը հանկարծ ասեին` ժողովուրդ, գնանք իրական Հայաստանի հետքերով, այսօր գոյություն կունենայի՞նք։ Այս չարիքները համատեղելիություն չունեն այսօրվա խորհրդի հետ։ Պղծել, ջարդել ու փշրել են ամեն ինչ։ Գողացել են պատիվ, ուրախություն։ Ժողովրդին տևապես տանում են պարտության, ոչ թե հաղթանակի»,- ասաց Սրբազանը՝ ելքը համարելով չարիքի իշխանությունից ազատվելը։

Դիտեք նաև՝

***

«Օրվա խորհուրդը մեծ նշանակություն ունի բոլորիս համար, թե՛ անհատապես, թե՛ որպես ՀՀ քաղաքացի։ Մեր պետության ու բոլորի համար չկա ավելի կարևոր բան, քան՝ ինքնիշխանությունն ու անկախությունը»,- Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հարցին՝ Առաջին Հանրապետության կորստից տարիներ հետո վերականգնվեց ՀՀ պետականությունը, այդ սցենարն Արցախի Հանրապետության դեպքում հնարավո՞ր եք համարում, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Հարցը խորն է, նման հարցերը այլ ձևաչափով է պետք քննարկել․․․բնականաբար, ունեմ իմ կարծիքը, բայց կարճ արտահայտելը սխալ և անարգանք կլինի»,- ասաց նա։
Հարցին՝ Արցախի կորստի պայմաններում այս տոնը նույն խորհուրդն ունի՞, Գրիգորյանը պատասխանեց, որ հարցի մասին խորությամբ խոսելու առիթ կստեղծվի։

***

«Առաջին Հանրապետության տոնը շատ կարևոր խորհուրդ ունի իր մեջ։ Այդ խորհուրդն ասում է, որ որևէ ժամանակաշրջան, որևէ դժվարություն չպետք է մեզ ընկճի, որովհետև մեր պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդն ունենում է կամք նույնիսկ դժվարին իրավիճակներում լուծումներ գտնելու»,- Ապարանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր մեր ամենակարևոր խնդիրը ՀՀ անվտանգության, սուվերենության պահպանումն է, որը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով»,- հավելեց նա։
Անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի հրաժարականին՝ Ավինյանը համարեց, որ քայլը քաղաքական պատասխանատվության դրսևորում է։ Նրա խոսքով ընդդիմախոսները շատ վտանգավոր տոնայնությամբ են խոսում․ «Ընդդիմախոսները ճիշտ կանեն իրենց տոնայնությունը զսպեն։ Այդ տոնյանությունները բերում են նման միջադեպերի, նրանք գնում են սադրանքների։ Չպետք է գնանք սադրանքների, դրա մասին ասել եմ բոլորին, մեր պաշտոնյաները պետք է լինեն զսպված, բայց դիմացի կողմն էլ պետք է հասկանա, որ կան կարմիր գծեր»,- ասաց Ավինյանը՝ հավելելով․ «Կոռուպցիայի մասին հեքիաթներից գնացեք ուրիշ տեղ խոսեք»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more