Ռուսական Adme.ru կայքը գրում է, որ տնտեսումը տանը նստելու պատճառ չէ, ինչի համար էլ իրենք առանձնացրել են 10 ոչ թանկ երկրներ, ուր կարելի է այցելել այս տարի: Նրանք Հայաստանը ևս ներառել են այդ ցանկում` գրելով, որ քաբաբը և խաչապուրին արժե 1 դոլար, սովորական սրճարանում ճաշելը` 3 դոլար է: Ըստ տվյալ կայքի` Երևանում կարելի է գտնել ոչ թանկարժեք երկսենյակոց հյուրանոցներ, որոնց արժեքը 30-40 դոլար է կամ էլ 25-30 դոլարով բնակարան վարձակալել, իսկ մայրաքաղաքից ոչ շատ հեռու գներն էլ ավելի էժան են: Կայքը խորհուրդ է տվել Հայաստանում անպայման այցելել Սևանա լիճ, Վանաձոր, Խոր Վիրապ, որտեղից հրաշալի ձևով երևում է Արարատյան դաշտավայրը, Տաթևի վանք:
Նշենք, որ տասնյակում ներառվել են նաև Սերբիան, Թունիսը, Ուզբեկստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Լեհաստանը, Եգիպտոսը, Ղազախստանը և Ադրբեջանը: