▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ իրանցի գիտնականի` Հայաստանի հաղթանակը Իրանի հաղթանակն է

Թուրքական «islahhaber.net» կայքը ներկայացրել է իրանցի հայտնի գիտնական, պատմաբան Թեհրանի համալսարանի Միջազգային ուսումնասիրությունների ֆակուլտետի դոկտոր պրոֆեսոր Բեհրամ Էմիր Ահմեդյանի` հայ-ադրբեջանական լարվածության թեմայով հարցազրույցը: Ահմեդյանը տեսակետ է հայտնել, որ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի հաղթանակը կնշանակի, որ դա նաև Իրանի հաղթանակն է: Իրանցի պրոֆեսորը, որը զգալի ազդեցություն ունի Իրանի տարածաշրջանային քաղաքականության մշակման հարցում, շատ բնական է համարել, որ իր երկիրը Հայաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քանի Ադրբեջանի:

«Մենք Հայաստանի և Ղարաբաղի հետ ընդհանուր առմամբ 120 կմ ընդհանուր սահման ունենք: Գուցե առաջին հայացքից այս պատերազմում Հայաստանի հաջողությունը մեր շահերից է բխում, սակայն պատերազմի շարունակվելը հակառակ է ողջ տարածաշրջանի շահերին»: Իրանցի դոկտորը նաև նշել է, որ իրենք, ի տարբերություն Թուրքիայի, ղարաբաղյան հակամարտության հարցում փորձում են չեզոքություն պահպանել: «Թուրքիան աջակցում է Ադրբեջանին: Եթե մենք Ադրբեջանին պաշտպանենք, ապա դա պատերազմի և ճգնաժամի խորացման պատճառ կդառնա: Իրանը 2 կողմերին էլ ողջամտության կոչ է անում»,- ասել է պրոֆեսորը:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more