▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էսօր մեր ազգին դարձրել են կինտո․ Լևոն Հարությունյան

«Էսօր մեր ազգին դարձրել են կինտո, ամեն մեկը մտածում է` ոնց որտեղից ինչ-որ բան փախցնի, որ գոնե սոված չմնա: Գերխնդիրը դարձրեցին սոված չմնալը։ Բա ձեր ներսը»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել  է դերասան Լևոն Հարությունյանը:
Անդրադառնալով ատելության խոսքի անկառավարելի հոսքին՝ Հարությունյանը ասել է․ «Այնքան անկառավարելի է, որ առաջին տիկինը, որն ուզում էր ազգ կրթել, այսօր բացեիբաց, «սիրուն» բառերով կպավ մեր ազգին, ցույց տվեց իր բառամթերքը, ոնց է շփվում, ոնց է սփռում էդ կրթված բառամթերքը։ Պատճառը սուտն է։ 7 տարի շարունակ սուտ են խոսացել, սուտը քանի մեծանում է, վերածվում է վախի։ Տեսեք իշխանությունների ու ընդդիմության պահվածքը։ Երկու կողմերն էլ վախեցած են, անընդհատ սուտ են խոսել»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ իշխանությունը վախենում է կորցնելոց, իսկ ընդդիմադիրները վախենալով ուզում են հետ բերել կորցրածը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more