▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«էսօր առնվազն Ալեն Սիմոնյանի կա՛մ էգնահողը պետք է լիներ, կա՛մ յոթը»․ Բագրատ Միկոյան

«Գիտեք՝ Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին մարդասպան է անվանում»,- այս մասին «Թիվ5»-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։

«7 օր անցել է, չէ՞, այդպես անվանելուց, էսօր առնվազն Ալեն Սիմոնյանի կա՛մ էգնահողը պետք է լիներ, կա՛մ յոթը, իրենք էլ հարազատներով նստած, իր էդ ակվարիումի նկարը մեծացրած, ու իրենց հարևաններից երևի Ռուբիկ ձյաձյան էլ պիտի ասեր՝ դե առաջին բաժակը չխկացնենք, հետո կարանք չչխկացնենք էլի»,- նշել է Միկոյանը։

Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր էջում անդրադարձել է Բագրատ Միկոյանի խոսքին՝ հետևյալ գրառմամբ․

«Դե հա, ճիշտ ա ասում, եթե դուք իշխանություն լինեիք, կարող ա ինձ էլ սպանել տայիք: Կարող ա չէ, հաստատ: Բայց դուք էլ իշխանություն չեք, մեզանից հետո էլի իշխանություններ կլինեն՝ մեզանից լավ, մեզանից վատ, կարևոր չի, դու ու քո մարդասպան, թալանչի շեֆը կյանքում Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չեք լինելու:
Ինչ վերաբերում է յոթին, ինքնահողին և մահին, այնուամենայնիվ շեֆիդ ասա թող «Հայր Մերը» սովորի, պետք կգա, որովհետև վերևն Աստված կա, իսկ այստեղ կամ ես ու իմ թիմը»

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more