galatv.am-ը գրում է. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «ճիշտ» է համարում «Հիմնադիր Խորհրդարանի» անդամների ձերբակալությունը:
«Լավ են արել՝ ձերբակալել են, ճիշտ են արել , որ ձերբակալել են, օրինական է ամեն, ամեն ինչ, ճիշտ է, եւ եւս մեկ անգամ ճիշտ է»:
Այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետը: Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ հասարակությունից կմեկուսացվեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն հարցերն արյունով լուծել:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հերթական միջադեպին՝ ասելով հետեւյալը.
«Ես գիտեմ, որ քրեական գործ կա հարուցված եւ քննություն է գնում, այնտեղ էլ մարդիկ կան, անձերը կան, ի՞նչ պետք է անի ոստիկանությունը»:
Լրագրողներից մեկի հարցին, թե տեսակետներ կան, որ հունվարից քրեական իրավիճակը սրվել է երկրում, եւ Վ. Գասպարյանը՝ որպես ոստիկանապետ, զիջել է իր դիրքերը, Վ. Գասպարյանը հակադարձեց.«Ես զիջող մարդու նմա՞ն եմ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում