«Մեր իրականության մեջ շատ բան պետք է փոխվի: Պետք է վերացնենք այն գաղջ մթնոլորտը, որը եղել է մեր երկրում: Այսօր մենք ներկա ենք պատմական պահի: Հերոսական այս մթնոլորտը պետք է կարողանանք պահել տարիներով: Ահա, թե ինչու Երևանի գրողների միությունը նահատակված մեր հերոսների մասին պատմվածքներ, պոեմներ գրելու որոշում է կայացրել»,-այսօր լրագրողներին ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը՝ հավելելով.
«Հայ ժողովուրդն ունի մեկ հերոս.նա ազատամարտիկն է, նա զինվորն է: Չեմ կարող չասել՝ ես քո ցավը տանեմ, հա՛յ զինվոր, ես քո կյանքին մատաղ, հա՛յ զինվոր»:
Անի Կարապետյան