▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես քահանայի մորուքը թրաշեցի, 25 օր հետո խփվեցի, Աստված ինձ պատժեց. Վարդան Ղուկասյան

Երբ որ մեկը ընդհանրապես սխալ է անում, երբ որ բարձրաձայնում ես այդ սխալը, այստեղ երկու հարց կա՝ ուզո՞ւմ ես ինքը ուղղվի, թե ուզո՞ւմ ես քարկոծես: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ խոսելով Եկեղեցու և հոգևոր դասի դեմ սկսված արշավի մասին։

«Ես տեսնում եմ, որ իրենք ուզում են քարկոծել, իրենք այդ բարոյական իրավունքը չունեն, իրենք Գրիգոր Լուսավորիչը չեն, Սահակ Պարթևն ու Մերսոպ Մաշտոցը չեն, Ներսես Մեծը չեն, որ գան զգաստացնեն Եկեղեցուն: Աշխարհի ո՞ր եկեղեցին նմանատիպ խնդիրներ չունի: Աշխարհում ո՞վ է տեսել, որ երկրի առաջին դեմքը Հայոց Կաթողիկոսին բան ասի»,– ասել է նա։

Ղուկասյանի խոսքով՝ եկեղեցական նեղ խնդիրները իշխանության ներկայացուցիչների «խելքի բանը չեն»։

«Լենինականի ժամանակ քահանային տարանք, մորուքը թրաշեցինք, ես 25 օր հետո խփվեցի, Աստված ինձ պատժեց, այո՛, որովհետև օծված էր այդ մորուքը, ես իրավունք չունեի, որովհետև ես Գրիգոր Նարեկացուն չէմ, մեղա Աստծու․․․ պատիժը իրենց գլխին կթափի, իրենք գիտեն՝ դե այդպես հե՞շտ է Կաթողիկոսին բան ասելը, երեք օծություն կա իր վրա»,– ասել է Գյումրու քաղաքապետը։

Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ թե ուզում են Եկեղեցին մաքրվի, այլ քանդում են այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more