|
«Ո′չ անկնկալում եմ, ո′չ խնդրում եմ, որ իմ կալանքը տնային դառնա, դրսային դառնա: Ես պայքարի մեջ եմ Հայաստանի Հանրապետության ու կորսված Արցախի համար: Եվ մնալու եմ այդ պայքարի մեջ` լինի բանտում, թե գերեզմանում, կապ չունի: Ինչ որոշում ուզում եք, կայացրե′ք: Մեղադրողն ինչքան ուզում է, թող խոսի, հազարավոր էջերով մեղադրանքներ բերի: Այս 2 տարի մեզ անդադար հալածել եք Կառավարության հովանու ներքո, բա սրանց մասին որևէ մեկը չի՞ խոսում: Այո, ես պայքարել եմ ու պայքարելու եմ»,- դատական նիստի հետո հայտարարեց Բագրատ Սրբազանը: *** |
|
«Ակնհայտ կեղծիքի և փաստական զեղծարարության առումով հաղորդում ենք ներկայացնելու ՔԿ ղեկավարի կամ նրան մոլորեցնողների, ինչպես նաև գլխավոր դատախազի կամ նրան մոլորեցնողի նկատմամբ»,- դատական նիստից հետո հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ, «Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը: *** |
|
Դատարանը` Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգեց 3 ամսով: Իր ամփոփիչ խոսքում Բագրատ Սրբազանը կրկին հիշատակեց, որ ամենաբարձր ամբիոններից հնչել են զրպարտանքներ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից և որևէ պատիժ չեն կրել: |
«Ես պայքարի մեջ եմ Հայաստանի Հանրապետության ու կորսված Արցախի համար». Բագրատ Սրբազան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


