▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես պատրաստ եմ բանակցել Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս պատրաստ լինի դրան․

http://asekose.am/filemanager/uploads/Aliev-Pashinyan.jpg

«Ես պատրաստ եմ հանդիպել և արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը: Եթե հայկական կողմը պատրաստ է, ես՝ նույնպես: Մենք ունեցել ենք մեկ հանդիպում, որը տեղի է ունեցել այս տարվա սկզբին եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի: Այսպիսով, ես բաց եմ քննարկումների համար և կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցանիշ, որ պատերազմն ավարտված է, և այս էջը շրջված է»,- հայտնել է Ալիևն իսպանական EFE լրատվական գործակալությանը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more