▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ու իմ նման լիքը մարդիկ ուզում են գնան այդ տարածքները հետ վերադարձնեն...

- Ով ուզում է, թող գնա այդ տարածքները հետ վերցնի -

Պաշտոնական հայտարարություն է, առանց ավելորդությունների:
Ես ու իմ նման լիքը մարդիկ ուզում ենք այդ տարածքները վերադարձնենք, բայց հասկանալի է , որ չենք կարող հելնենք , զենք վերցնենք ու ճանապարհ ընկնենք դեպի էտ կողմերը: Դրա համար այս հայտարարությունից հետո կամ պետքա կոնկրետ հրաման տրվի լուրջ գործողությունների անցնելու ու հավաք հայտարարվի, քանի որ ազգի մեծ մասը պատրաստ է գնա կռվի, ու պետք չի խաղալ զգացմունքների հետ ու մեջ բերել , թե տարածքները հետ բերելուց զոհեր ենք ունենալու, մենք էտ զոհերը ունենում ենք նույնիսկ հետ չբերելով, ավելի լավ է առաջ գնալով ընկնենք, քան կանգնած տեղը դիպուկահարը խփի: Մյուս տարբերակը հրաժարակնն է փաստացի երկրի գերագույն հրամանատարի, այդ պաշտոնը պետք է այս պահին ստանձնի այնպիսի մարդ, ով կարող է լուրջ գործողություններ իրականացնելու հրաման տա: 

 

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more