Ռեալիթի շոուի աստղ հայուհի Քիմ Քարդաշյանն Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել հորական տատի` Հելենի հետ և լուսանկարին կից գրել.

«Ես ու իմ Նանան։ Հորս մայրը` Հելեն Քարդաշյանը, լավագույնն էր։ Այնքան ուժեղ էր։ Կարոտում եմ»:
Քիմի քույրը` Քլոե Քարդաշյանը, արձագանքել է լուսանկարին և այն մեկնաբանել հետևյալ ձևով.

«Գրողը տանի, Քիմ...այս լուսանկարը։ Որտեղից ես պեղում այդ բոլոր զարմանալի լուսանկարները։ Նանան ամենալավն է։ Կարոտում եմ ամեն օր և չեմ կարողանում մոռանալ»։
 
      


 
           
             
             
             
             
             
             
            