▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ու բանակը ոչինչ չենք արել, որ մարդիկ մեզ չվստահեն

ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյանով  իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ` Արկադի Գրիգորյան, Արկադի Տոնոյան, Սուրեն Սարումյան, Սուրեն Մարտիկյան, Արթուր Ումրշատյան,  Արթուր Զաքարով  և այլ ընկերներ, մեր հայրենակիցներից շատերն իրականում սրտացավությունից են հարցեր բարձրացնում, որոնք ցանցում տարածվում են դառնալով մեղադրանքներ և այլն: Դրանք անտեղյակությունից են իհարկե, սակայն առանց նեղանալու խնդրում եմ բացատրեք մարդկանց, թող իմանան.

1. Թե ինչու անգամ իմանալով հակառակորդի հարձակման մասին, առաջին խրամատում չի կարելի միանգամից 50 հոգի նստեցնե:

2. Թե ինչու մեկ զինվորին հաշվարկով 10 պահեստատուփից ավելի փամփուշտ և 6 նռնակից ավելի չի կարող լինել:

3. Թե ինչու դժվար է ակտիվ հրետակոծության դեպքում արագ օգնության հասնել:

4. Թե ինչու տոչկայով, իսկանդերով և այլն չի կարելի հակառակորդի գումարտակին կամ գնդին հարվածել և այլն: 

Քննադատությունները նորմալ են, բայց այս հարթակներում օգնեք մարդիկ լուսավորվեն, որ այս ամենը չվերածվի անիմաստ մեղադրանքների ու անվստահության: Ես ու բանակը ոչինչ չենք արել, որ մարդիկ մեզ չվստահեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more