▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես որտեղի՞ց եմ փախել, որ ստեղից փախնեմ». Սերժ Սարգսյան

«Ես նման եմ մարդու, ով կարա փախչի՞: Որտեղի՞ց եմ փախել, որ ստեղից փախնեմ: Եթե նույնիսկ վստահ լինեմ, որ ՀՀ որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա. էս իմ երկիրն ա, իրենց երկիրը չի»,- դատարանի բակում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ, ըստ դատախազության, տվյալներ են ստացվել, ըստ որի՝ նա պատրաստվում է լքել ՀՀ-ն:
Ավելի ուշ նախկին նախագահի փաստաբանը լրագրողներին ասաց. «Բացակայելու արգելք խափանման միջոց չկիրառվեց, միայն գրավ խափանման միջոցն է կիրառված»:

***

«Պարզվում է՝ խաղաղությունը գալիս է ՀՀ՝ ռուսական ու ղազախական ցորենի տեսքով: Խաղաղության իրատեսականությունն ինչպե՞ս եք գնահատում, երբ Ալիևը խոսում է Սևակի մասին»,- դատական նիստից առաջ, դիմելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, հարցրեց լրագրողը: Սարգսյանն ասաց՝ խաղաղություն չի տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more