▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ոչ Կարեն Գրիգորյանից եմ վախենում, ոչ էլ իր պապայից, ուղղակի քաղաքապետ չեմ ուզում դառնալ

Hraparak.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, Էջմիածինցի Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, դեռ երկմտում է՝ առաջադրվել, թե ոչ սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին։ Այստեղ երրորդ անգամ քաղաքապետ է ուզում դառնալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, ով անցած անգամ առանց մրցակցի դարձավ քաղաքապետ.«Հիմա, դե, մարդիկ են գնում, գալիս, նկատի ունեմ՝ ժողովուրդ, բայց ճիշտը որ ասեմ, ես քաղաքապետ չէի ուզենա, մյուս կողմից էլ, որ մարդիկ գալիս են, էլի չեմ կարողանում որոշել։ Դեռ որոշված չի էլի, բայց դե էս քանի օրը կորոշեմ։ Չի կարելի մարդկանց միանգամից պատասխանել, կվիրավորվեն դրանից»,- կայքի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը։

Նկատեցինք, որ գուցե Հակոբյանը ռիսկի չի գնում ու չի պատրաստվում դուրս գալ Գրիգորյանների դեմ, որոնց համբավը բոլորին է հայտնի.«Ես ոչ Կարեն Գրիգորյանից եմ վախենում, ոչ իր պապայից», ասաց Հակոբյանը՝ մեր հարցից նեղսրտելով. «Մի՞թե ես նման եմ վախեցող մարդու։ Իմ կյանքը Ձեր աչքի առջեւ է չէ՞ եղել, բոլորն իմ խոսելն էլ գիտեն, ապրելն էլ, քայլերն էլ»։ Հակոբյանն այնքան խոցվեց, որ հիշեց անգամ դասականներին. «Շեքսպիրի մեջ ա, չէ՞, որ ասում ա՝ միայն մանուկն է, որ վախենում է նկարած դեւից։ Քնածն ու մեռածը նկարի մեջ են, միշտ հիշի»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more