Դիտեք նար՝
Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: «Երբ ասում են՝ մենք զբաղվում ենք քաղաքականությամբ, այսինքն՝ մի իշխանություն, որ կարող է երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, պետք է ծափահարենք ու ասենք՝ մեզ չի վերաբերվո՞ւմ դա, քաղաքական հա՞րց է: Երբ մի իշխանություն հարյուրներով, հազարներով եկեղեցիներ, վանքեր հանձնում է թշնամուն ու այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվե՞լ է»,- ասաց նա՝ հավելելով, որ հոգևորականները ևս, որպես ՀՀ լիիրավ քաղաքացիներ կարող են օգտվել ցանկացած իրավունքից: «Շատ են հարձակվել եկեղեցականության վրա, սա էլ կանցնի, կգնա»,- հավելեց նա: *** |
|||
«Ոչ մեկը ՀՀ-ում մարդկանց անձնական կյանքից այնքան գիտելիքների չի տիրապետում, որքան որևիցե մի հոգևորական: Չի կարող որևիցե մեկը հոգևորականի չափ գաղտնիքների տիրապետել ուրիշների կյանքին վերաբերող, բայց երբեք չի օգտագործում իբրև շանտաժի միջոց»,- պետության և եկեղեցու փոխհարաբերությունները թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: «Էս մարդը պետական շանտաժով է զբաղված, Արդարադատության նախարարությունը չի ասում՝ պարո՛ն, օրենք ես խախտում, Քննչական կոմիտեն գործ չի հարուցում: Առաջին տիկին համարվողը մանկապղծության անորոշ մեղադրանք է ներկայացնում ու քրգործ չի հարուցվում... Առողջապահության նախարարությունը չի տեսնո՞ւմ, որ առաջին անձը, որ զբաղեցնում է էդ աթոռը, հոգեկան լուրջ պրոբլեմներ ունի»,- հավելեց նա: ***
|