▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կարծում եմ, որ այդ երիտասարդը հավաքագրված է եղել ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից

ՀՀ քաղաքացին, ով ապաստան է խնդրել ադրբեջանից, իհարկե դավաճան է, բայց ինչպես ցանկացած իրավիճակում է, այնպես էլ հիմա, պետք է հասկանանալ պատճառները, թե ինչպես ստացվեց, որ մենք չկարողացանք զգալ վտանգը և չկարողացանք հասկանալ, թե ով է մեր մեջ ապրող մարդու այդ տեսակը: Հերթական անգամ ինձ համար համոզվեցի, որ մեղավոր ենք, որ ամեն մարդու արած PR քայլը, որը ներկայացվում է ազգանվեր գործի շղարշով, դարձնում ենք հանրամատչելի, խոսում և գրում ենք այդ մասին և մարդը, ով երեկ ոչ մի բանով հայտնի չէր, մեկ քայլով դառնում է հանրային դեմք: Այստեղ մեղավոր ենք բոլորս և ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերս և զլմ ները և համապատասխան կառույցները: Ես կարծում եմ, որ այդ երիտասարդը հավաքագրված է եղել ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից և տևական ժամանակ ուղղորդվել է վերջիններիս կողմից, հարց է առաջանում, կարո՞ղ է որոնք պետական իշխանությունը առանց հասարակության օժանդակության ժամանակին բացահայտել նման դեպքերը, ես կարծում եմ` անհնար է. համացանցի, բաց սահմանների, սուղ ֆինանսների այսօրվա պայմաններում համապատասխան մարմինները չեն կարող միայնակ պայքարել հնարավոր օտար հավաքագրումների դեմ, պետք է լինի բոլորիս զգոնությունը և բոլորս պետք է մեզ պատասխանատու զգանք Հայաստանի արտաքին անվտանգության հարցում: Ներսում, ինքներս մեզ կարող ենք ասել ամեն ինչ, բայց երբ հարցը վերաբերում է պետական ու ազգային անվտանգությանը, ապա բոլորս պետք է առավել զգոն լինենք: Իհարկե փաստը ցավալի է, բայց ոչինչ` պատահում է:

Զոհրապ Եգանյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more