▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես կարծում եմ՝ ադրբեջանական տեղանուն օգտագործելու մեջ թաքնված պահ կարող է լինել»․ Սեյրան Օհանյան

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ադրբեջանական տեղանուններ կիրառելու դեպքին, ասաց «Ես կարծում եմ, որ դրա մեջ կարող է թաքնված պահ լինել այսինքն՝ իրենք ենթադրում են, որ այդ տարածքները սահմանազատումից և սահմանագծումից հետո անցնելու են ադրբեջանցիներին։

http://asekose.am/filemanager/uploads/seyran-ohanyan-1234444454.jpg

Թե ինչ իրավապայմանագրային հենքի վրա դա պետք է իրականացվի՝ ես չեմ հասկանում»։ Օհանյանը նկատեց, որ Հայաստանի իշխանությունը շարունակ կիրառում է ադրբեջանական տեղանուններ՝ հայկականի փոխարեն, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունը փորձում է հակական բնակավայրերը ադրբեջանական անուններով ներկայացնել։ Պատգամավորի խոսքով՝ սա հերթական ճնշումն է Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի ղեկավարության նկատմամբ, որը սպասելի էր պատերազմում կրած պարտությունից հետո։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more