Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը գրում է. «Էս ինչ օրն են մեզ հասցրել...
Սահակաշվիլին, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, հատեց սահմանը, Լեհաստանից մտավ Ուկրաինա եւ հասավ Լվով... Կարդում եմ մեր հայրենակիցների մեկնաբանությունները... Սաղ սարքած ա... Իհարկե, նախօրոք խոսացած ա... Պորոշենկոն չուզեր, էդ վրացին կյանքում չէր կարա եւ այլն եւ այլն... Ընդ որում նաեւ լուրջ մարդիկ են գրում... Ու մարդ սարսափում է՝ էս ինչ օրի են հասցրել մեզ վերջին քառորդ դարում իշխանությունները՝ էնքան են մահակներով տվել գլխներիս, կրակել ու նստացրել, կուսակցություն ու լրատվամիջոց փակել, ընդդիմադիրներին քաշել իրենց կողմը, վերահսկողություն հաստատել լրատվամիջոցների նկատմամբ, որ արդեն որեւէ մեկը այս երկրում չի հավատում, որ ինչ-որ բան կարող է կատարվել առանց իշխանությունների համաձայնության... Սա երեւի մինչեւ հիմա երկիրը կառավարած բոլոր նախագահների ու իրենց կուսակցությունների գործունեության ամենաահավոր արդյունքն է...»:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։
Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել էր քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս: