Մայիսի 5-ին «Հայ Գիրք» գրախանաթում տեղի ունեցավ «Գրական-երիտասարադական ակումբի» կողմից կազմակերպված հանդիպում-քննարկում գրող, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանի հետ:
Ընթերցասերների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին գրողի գրական ոճին և ձեռագրին, նրա ստեղծագործություններում նկատելի երազի գործոնին, հեղինակի մոտեցումներին, պատկերավորմանը, նրա գրական լսարանին:
Հ. Սարիբեկյանը երազը համարեց ենթագիտակցություն, որտեղ կարող է սուզվել գրողն ու օգտվել դրանից: Խոսելով իր գրական լսարանի մասին, նա նշեց, որ գրելիս չի մտածում ընթերցողի մասին: Գրողը պիտի ընտրի՝ լինել հանրամատչելի, թե ինտելեկտուալ:
Չնայած նրան, որ հանդիպման քննարկման հիմնական նյութը գրողի վաղ շրջանում գրված պատմվածքներն էին, քննարկման ընթացքումշոշափվեցին բազմապիսի հարցեր վերաբերող հայ ժամանակակից գրականությանը, թարգամանություններին, հայ ընթերողներին:
Հայ ժամանակակից գրականության վերաբերյալ Հրաչյա Սարիբեկյանը մասնավորապես նշեց, որ այն գտնվում է կայացման փուլում և իրկայացմանը պետք է նպաստենք մենք բոլորով: Լավատեսական մոտեցմամբ մատնանաշեց երիտասարդ ստեղծագործողների. «Ես հավատում եմ այսգրականությանը: Եթե ոչինչ էլ չգրեմ, իմ սաներով շատ բան եմ անելու: Ես ինձ կխաչեմ այդ գրականության համար, բայց կկայացնեմ: Հայգրականության կայացման միակ հնարավորությունը միասին կայանալու հնարավորությունն է»:
Նշենք նաև, որ «Գրական-երիտասարադական ակումբը» ձեռնամուխ է լինելու նման հանդիպումների հաճախակի կազմակերպմանը և հայ ժամանակակաից գրականությունը հանրամատչելու դարձնելուն:
«Գրական-երիտասարադական ակումբ»