▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Է՛ս ի՞նչ կրակը գցեցինք մեր զավակներին

 

88-ին սկսված «համազգային շարժումից» մինչև այսօրվա «համազգային ճահիճը» բացառապես հայերի մասնակցությամբ է արվել: Իշխանություն, ընդդիմություն, մամուլ, ժողովուրդ, բացարձակապես հայերից է բաղկացած եղել: Ո՛չ մի օտարերկրացիներ, այլամոլորակայիններ մասնակից չեն եղել այս ամենին ու մեր համազգային ոգևորությունը այսօրվա դժողքի չեն վերածել: 
 Սա նշանակում է, որ մենք ինքներս մեր ձեռքերով քանդել ենք մեր տունը, այսինք այս փաստը ոչ ոք չի կարող հերքել, առավել ևս հակառակն ապացուցող փաստարկներ բերել: Հիմա, այսքան բանից հետո, եթե աշխարհում ոչ ոք մեզանից բացի չի խառնվել մեր «եփած ճաշին» և ոչ էլ տեղյակեն կամ հետաքրքրված են մեզանով, ապա ամենապարզ տրամաբանությամբ, արդյո՞ք մենք ազգովի ինքներս մեզ, միայն մեզ չպե՞տք է մեղադրեինք այս փորձանքի մեջն ընկնելու համար:
 Մեղադրում ենք, ինչու չէ, լա՜վ էլ մեղադրում ենք, սակայն իրար, մեկմեկու: Հատվածաբար, թե անհատական, բոլորը՝ բոլորին մեղադրում են, սակայն երբե՛ք սեփական անձին կամ յուրայինների հատվածին: Իսկ ի՞նչ եք կարծում, եթե այսպես շարունակվի ու ոչ ոք չընդունի ԻՐ ՍԽԱԼԸ  և այնուհետև ԱԶԳԸ չընդունի իր ՄԵՂՔԸ, ապա արդյո՞ք մեր ու մեր սարերի արանքում որևէ բան կփոխվի՞ մեր կյանքում:
 Այսօր, չորս բոլորը ի՞նչն են շատ՝ «փրկիչները»: Խոսում են ու ճզում, «ազգափրկիչ ծրագրեր» բստրում, սակայն ոչ ոք չի ասում, լա՜վ է՛ս մենք ի՞նչ արեցինք, է՛ս ի՞նչ բերեցինք մեր երկրի գլխին: Է՛ս ի՞նչ արեցի ԵՍ, է՛ս ի՞նչ արեցինք ԲՈԼՈՐՍ: Է՛ս ի՞նչ կրակը գցեցինք մեր զավակներին: Մինչդեռ փրկության առաջին քայլը պետք է սկսվի սրանից՝ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ: Եթե մենք սա անելու ուժը մեր մեջ չգտանք, ապա ոչ ոք թող երբևիցե չմտածի, թե այս մահճից դուրս գալու ուժը կունենանք...

88-ին սկսված «համազգային շարժումից» մինչև այսօրվա «համազգային ճահիճը» բացառապես հայերի մասնակցությամբ է արվել: Իշխանություն, ընդդիմություն, մամուլ, ժողովուրդ, բացարձակապես հայերից է բաղկացած եղել: Ո՛չ մի օտարերկրացիներ, այլամոլորակայիններ մասնակից չեն եղել այս ամենին ու մեր համազգային ոգևորությունը այսօրվա դժողքի չեն վերածել: 
Սա նշանակում է, որ մենք ինքներս մեր ձեռքերով քանդել ենք մեր տունը, այսինքն այս փաստը ոչ ոք չի կարող հերքել, առավել ևս հակառակն ապացուցող փաստարկներ բերել: Հիմա, այսքան բանից հետո, եթե աշխարհում ոչ ոք մեզանից բացի չի խառնվել մեր «եփած ճաշին» և ոչ էլ տեղյակեն կամ հետաքրքրված են մեզանով, ապա ամենապարզ տրամաբանությամբ, արդյո՞ք մենք ազգովի ինքներս մեզ, միայն մեզ չպե՞տք է մեղադրեինք այս փորձանքի մեջն ընկնելու համար:
Մեղադրում ենք, ինչու չէ, լա՜վ էլ մեղադրում ենք, սակայն իրար, մեկմեկու: Հատվածաբար, թե անհատական, բոլորը՝ բոլորին մեղադրում են, սակայն երբե՛ք սեփական անձին կամ յուրայինների հատվածին: Իսկ ի՞նչ եք կարծում, եթե այսպես շարունակվի ու ոչ ոք չընդունի ԻՐ ՍԽԱԼԸ  և այնուհետև ԱԶԳԸ չընդունի իր ՄԵՂՔԸ, ապա արդյո՞ք մեր ու մեր սարերի արանքում որևէ բան կփոխվի՞ մեր կյանքում:
 Այսօր, չորս բոլորը ի՞նչն են շատ՝ «փրկիչները»: Խոսում են ու ճզում, «ազգափրկիչ ծրագրեր» բստրում, սակայն ոչ ոք չի ասում, լա՜վ է՛ս մենք ի՞նչ արեցինք, է՛ս ի՞նչ բերեցինք մեր երկրի գլխին: Է՛ս ի՞նչ արեցի ԵՍ, է՛ս ի՞նչ արեցինք ԲՈԼՈՐՍ: Է՛ս ի՞նչ կրակը գցեցինք մեր զավակներին: Մինչդեռ փրկության առաջին քայլը պետք է սկսվի սրանից՝ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ: Եթե մենք սա անելու ուժը մեր մեջ չգտանք, ապա ոչ ոք թող երբևիցե չմտածի, թե այս մահճից դուրս գալու ուժը կունենանք...

Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more