▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ՀՀԿ-ական թթվի քարը որոշել է ինձ սպառնալ»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Ուրեմն էս ՀՀԿ-ական թթվի քարը որոշել է ինձ սպառնա, և իր փոքր յուղոտ ուղեղով ինչ-որ ասֆալտի տենդերի մասին է խոսում։
Ասֆալտի ստի մասին արդեն նույնիսկ խոսել չեմ ուզում. կգնաս, դատարանում կլրացնես մյուս ստախոսների ցանկը ու դատարանի որոշմամբ մի հատ էլ ներողություն կխնդրես ու կվճարես փոխհատուցում։

Հետո սկսում է սպառնալ ինձ՝որ զրահապատ մեքենան քիչ է, տանկ է պետք, «Նեմեսիս» է լինելու, Արարատ Միրզոյանի աչքի թայը կորցնելու մասին կամ «Նյուրնբերգի» մասին է խոսում։

Գոնե դու, ա՛յ քաքլան, մի խոսի. քեզ սկի քո մերժված շեֆն էլ լուրջ չէր վերաբերվում։ Այ ՀՀԿ-ի երեկվա վեցնոց:

Ու հիշի, ինչքան էլ քո՝ մշտապես քրտնող ձեռքերով իմ անունը գրես կամ թքոտ-թլիկ շրթունքներով իմ անունը տաս, որ քեզ կարևորես, մեկ է՝ նույն փթիրն ես»։

Ավելի վաղ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր․ «Սիմոնյան Ալենը վախենում է, որ կարող են սպանություններ լինեն, ուստի ցանկանում է զրահապատ ավտոմեքենայով երթևեկել: Ճիշտ է անում Ալենը. միանշանակ նա պետք է վախենա, որովհետև Հայրենիք հանձնողներն ու կապիտուլյանտները, հազարավոր մարդկանց արյունն ուրացածները, հարյուր հազարավոր մարդկանց անտուն ու փախստական դարձրածները չեն կարող անասնական վախի զգացում չունենալ:
Ինչ իմանաս, թե զոհերից որ մեկի հարազատի գլխում ինչ է կատարվում: Ինչ իմանաս, թե հազարավոր անտուն ու անհայրենիք դարձածներից որ մեկի մտքին ինչ կա: Կամ ամեն անգամ չի չէ՞, որ «գետը գերան է բերում» ու հավերժ չի չէ՞ վիճակը, որ այս որակի տիտուլյար ընդդիմություն է լինելու: Կա չէ՞ վտանգ, որ եթե Միրզոյան Արարատը աչքի թայը կորցնելով՝ ժամանակավոր սպրդեց, իր բախտն այդքան էլ կարող է չբերել:
Կա չէ՞ տեսական վտանգ, որ իրենց հետ վարվելու են այնպես, ինչպես 1922-ի ուշ աշնանը հունական պետական տրիբունալը վարվեց թուրքերին պատերազմում պարտված Հունաստանի կառավարության հետ… Կա՞ չէ վտանգ, որ հայկական «Նյուրնբերգ է» լինելու, իսկ եթե փախչես «Նյուրնբերգից», հետևիցդ «Նեմեսիսն է» գալու…
Իսկ ով ով, բայց Ալենն ու իր նմանները գիտեն՝ ինչ մասշտաբի զուլում են բերել ու նաև գիտեն, որ հայ ժողովրդի մեծամասնությունը երազում է տեսնել Մուսոլինիի հետ կատարվածի կրկնությունը Ալենի ու նրա հանցակիցների դերակատարությամբ՝ հենց Հանրապետության Հրապարակի մեջտեղում…»։

Հավելենք,որ Միհրան Հակոբյանն արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը․ «Սիմոնյան Ալենին ես չեմ վիրավորել, որովհետև անփառունակներին չեն վիրավորում: Սիմոնյան Ալենից չեմ վիրավորվել, որովհետև անփառունակներից չեն վիրավորվում: Այնուամենայնիվ, հուսով եմ՝ Ալենը դատի կտա: Նաև հուսով եմ, որ դա չի լինելու անփառունակի վերջին դատը…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more