▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս հարսանի՞ք ա, 12 հոգով եկել եք. մահացած ծննդկանի հայրը՝ բժշկի վերաբերմունքի մասին.a1plus.am

 

Օրեր առաջ ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում այժմ նախաքննություն է ընթանում։ Մահացածի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, անընդհատ հիշում է, թե ինչպիսի վերաբերմունք է դրսևորել իր դստեր հանդեպ Շենգավիթ բժշկական կենտրոնի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը։
«Նման կոպիտ անձնավորություն ես չէի տեսել։ Առաջին օրը աղջկաս ջերմությունը 38 աստիճանից բարձր էր, կինս զանգահարեց էդ բժշկին ու ասեց, որ ջերմությունը չի իջնում։ Շուշանիկն ասեց, թե 500 մլ պարացետամոլ թող խմի։ Բայց դա չօգնեց։ Մի քանի օր բարձր ջերմությունը չէր իջնում։ Տարանք հիվանդանոց, ասեցին՝ պաթոլոգիա չկա, չենք կարող պառկեցնել։ Բոլոր բարեկամներով խառնված էինք, իսկ էդ Շուշանիկը կնոջս կոպտել էր, թե էս հարսանի՞ք եք եկել, 12 հոգով եկել եք»,-պատմում է նա։
Պարոն Մարգարյանի խոսքով՝ ծննդկանի հանդեպ նույնպես բժշկուհին շատ կոպիտ է եղել.«Էդ վիճակում աղջկաս ասում էր՝ ուշքի արի, քեզ հավաքի»։ Մերին վստահել է բժշկուհուն և ծնողների հորդորին, թե տեղափոխեն այլ հիվանդանոց, չի համաձայնել։

a1plus.am-ը գրում է. Օրեր առաջ ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում այժմ նախաքննություն է ընթանում։ Մահացածի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, անընդհատ հիշում է, թե ինչպիսի վերաբերմունք է դրսևորել իր դստեր հանդեպ Շենգավիթ բժշկական կենտրոնի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը։

«Նման կոպիտ անձնավորություն ես չէի տեսել։ Առաջին օրը աղջկաս ջերմությունը 38 աստիճանից բարձր էր, կինս զանգահարեց էդ բժշկին ու ասեց, որ ջերմությունը չի իջնում։ Շուշանիկն ասեց, թե 500 մլ պարացետամոլ թող խմի։ Բայց դա չօգնեց։ Մի քանի օր բարձր ջերմությունը չէր իջնում։ Տարանք հիվանդանոց, ասեցին՝ պաթոլոգիա չկա, չենք կարող պառկեցնել։ Բոլոր բարեկամներով խառնված էինք, իսկ էդ Շուշանիկը կնոջս կոպտել էր, թե էս հարսանի՞ք եք եկել, 12 հոգով եկել եք»,-պատմում է նա։

Պարոն Մարգարյանի խոսքով՝ ծննդկանի հանդեպ նույնպես բժշկուհին շատ կոպիտ է եղել.«Էդ վիճակում աղջկաս ասում էր՝ ուշքի արի, քեզ հավաքի»։ Մերին վստահել է բժշկուհուն և ծնողների հորդորին, թե տեղափոխեն այլ հիվանդանոց, չի համաձայնել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more