▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հարգում և խոնարհվում եմ Պավլիկ Մանուկյանի և ընկերների առջև. Ալլա Լևոնյան

NewsBook.am-ը գրում է.

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանն ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին ուղղված նամակի ներքո ստորագրել է միայն մեկ պատճառով, որպեսզի երկրում կրկին հայի արյուն չհեղվի: Այս մասին նա ասաց մեզ հետ զրույցում:

«Երբ ինձ ասացին, որ նման ակցիա է նախաձեռնվում՝ խուսափելու արյունահեղությունից, տհաճ ու վտանգավոր վիճակներից, համաձայնեցի ստորագրել:Ես հարգում և խոնարհվում եմ Պավլիկ Մանուկյանի և նրա ընկերների առաջ, որովհետև նրանք են ժամանակին կռվել մեզ համար: Բայց ի՞նչ անենք, արյունահեղություն հո չէ՞ր լինի: Հիմա մենք փորձում ենք նամակ պատրաստել նաև երկրի ղեկավարին: Կարծում եմ՝ մյուս կողմից էլ պետք է արձագանք լինի, այսինքն՝ այնպես չէ, որ մենք մեկին կողմ ենք, մեկին՝ դեմ: Նույն կերպ պետք է ստորագրեմ նաև երկրի ղեկավարին ուղղված նամակը: Այն, որ ցասում կա, հասկանալի է, բայց այնպես չէ, որ ես պաշտպանում եմ որևէ մեկին»,- ասաց երգչուհին:

Ալլա Լևոնյանի խոսքով՝ ինքը Ժիրայր Սեֆիլյանին ուղղված նամակի ներքո ինքը նախևառաջ ստորագրել է որպես ՀՀ քաղաքացի, հայ մայր և կին, ով ցավում է մեկ զոհի և տասնյակ վիրավորների համար: ՀՀ վաստակավոր արտիստից հետաքրքրվեցինք նաև՝ ովքե՞ր են իրեն առաջարկել ստորագրել հայտնի նամակը, ինչին ի պատասխան վերջինս ասաց՝ չեք ճանաչի: Նա միայն հայտնեց, որ երբ իրեն են փոխանցել նամակի տեքստը, և ինքը տեսել է նամակի ներքո ստորագրած բազմաթիվ արվեստագետների անունները, անվարան ստորագրել է նաև ինքը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more