Armlur.am-ը գրում է. Ռիմա Դեմիրճյանը հույս չունի, որ երբևէ կբացահայտվի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Նա վստահ է՝ կատարվածը խորամանկության, հմտության արդյունք է՝ կազմակերպված հատուկ ծառայությունների կողմից: Կարեն Դեմիրճյանը զոհվեց, սակայն նրա աշխատանքն ու նվիրվածությունը զուր չանցան: Հետաքրքրությունը նրա նկատմամբ ավելի է մեծացել թե’ երիտասարդների, թե’ մեծահասակների կողմից: Կարեն Դեմիրճյանի անունը, ըստ նրա տիկնոջ, դարձել է խորհրդանիշ, խորհրդանիշ ազգանվեր գործունեության, բարության, հայրենիքին նվիրվածության: Մեր հարցին` արդյոք սպիանում է դրանից ցավը, Ռիմա Դեմիրճյանը նկատեց՝ ցավը բթանում է, բայց ներսից դուրս չի գալիս:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում