▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես և ամուսինս երկրորդ հղիությանս իսկապես շատ ու անհամբեր էինք սպաում. Մերի Ներսիսյան

Blognews.am-ը գրում է, որ զրուցել է հեռուստահաղորդավարուհի Մերի Ներսիսյանի հետ, ով հեռուստատեսային գործունեությունը սկսել է շուրջ տաս տարի առաջ, բազմաթիվ հաղորդումներ է վարել` տարբեր ֆորմատների և ժանրերի. 

«Հպարտ եմ մի բանի համար` երբեք չեմ ընդունել առաջարկներ ու վարել կամ հեղինակել հաղորդումներ, որոնք դեմ են եղել իմ մարդկային սկզբունքներին, իմ տեսակին, մտածելակերպին, հաղորդումներ որոնք չեմ սիրել: Իմ կարիերայի ընթացքում ինչ արել եմ, արել եմ մեծ նվիրումով և սիրով»,- կայքի հետ  զրույցում ասել է Մերին:

Ինչպես հաղորդավարուհին է նշում, «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Մայրիկների ակումբ» հաղորդումն իր սիրելի անկյունն է, ուր աշխատում է աննկարագարելի հաճույքով, որտեղից ստանում է անսահման շատ էներգետիկա. 

«Մենք ունենք մայրիկների մի մեծ ուրախ, լավատես ու մտերմիկ ակումբ, որտեղ ներգրավված են ամբողջ աշխարհում բնակվող հայ մայրիկները: Գիտեք մեր օրերում շատերը հեռուստատեսային բարձունքը չափում են ճանաչելիության մակարդակով: Ինձ համար բարձունք գոյություն չունի: Ես հաջողություններս չափում եմ ինձ համար կարևոր հեռուստադիտողների որոշակի լսարանի արձագանքով և իհարկե իմ ներքին բավարավածությամբ»: 

Մերին հեռուստադիտողի վրա թողնում է գրագետ, կանացի, խելացի և կայացած կնոջ տպավորություն: Ասում է, որ «Մայրիկների ակումբի» Մերին նույն Մերին է նաև էկրաններից այն կողմ. 

«Ես երբեք չեմ խաղում, չեմ մշակում հեռուստատեսային կերպարներ:  Հեռուստադիտողին երբեք չես կարող խաբել մշակածդ կերպարով: Ես սովորական մի մայրիկ եմ, ով երջանիկ է, որ ծնվել է կին, ով վայելում է իր մամայական կարգավիճակը, ով սիրող ու սիրված կին է, ով երբեք չի խուսափում կենցաղային հոգսերից, ով շատ է սիրում խոհանոցում փորձարկումներ անել»: 

Հաղորդավարուհին շատ լավ կարողանում է նաև պլանավորել իրենց ընտանեկան հագիստը.

«Փոքրուց ծնողներս սովորեցրել են մեզ ու կարծես մշակույթ ձեւավորել, որ հանգիստը պետք է անպակաս լինի մեր կյանքից: Եթե ցանկանում ես լավ աշխատել, պետք է նաեւ կարողանաս հանգստանալ: Մենք փորձում ենք օգտագործել մեր շաբաթ-կիրակիները: Տաք եղանակներին հաճախ ենք քաղաքից դուրս գնում՝ պիկնիկի, քաղաքում էլ մեր աղջկա հետ միասին սիրում ենք գնալ թատրոններ, կինոթատրոններ, պարզապես զբոսնել»:

Մերին և Գոռը բացի ամուսիններ լինելուց, շատ լավ հեռուստատեսային դուետ են. նրանք իրենց հաղորդումներն միշտ միասին են անում: Մերին նշում է, որ գործնական համերաշխությունը կա նաև ընտանիքում. 

«Ընտանիքում, եթե չկա համերաշխություն, ապա տարբեր հիմնասյուններ աստիճանաբար փլուզվում են: Մենք համերաշխ ընտանիք ենք, այլ կերպ չեմ էլ պատկերացնում ընտանիք կոչվածը: Եթե ընտանքիում համերաշխ չլինեինք, աշխատավայրում պարզապես չէինք կարող աշխատել, ստեղծագործել»:

Այս գեղեցիկ և ներդաշնակ զույգի ընտանիքում երկրորդ համալրումն է սպասվում. Մերին կրկին դուստը կպարգևի Գոռին: Հաղորդավարուհին նշում է, որ հիմա առավել քան երջանիկ կին է, քանի որ ամեն բան ունի` ամուր և սիրող ընտանիք, հրաշք դուստը և ևս մեկ գեղեցկուհի, ով դեռ ապրում է իր ներսում, սիրելի աշխատանք, առողջ հարազատներ և լավ ընկերներ. 

«Ես ու ամուսինս երկրորդ հղիությանս իսկապես շատ ու անհամբեր էինք սպաում, ուստի նրա համար անակնկալ ու շատ զարմանալի չէր լուրը: Ես, ինչպես, առաջին անգամ վախեցած ու ահաբեկված նրան հայտնեցի այդ մասին: Չնայած որոշել էի, որ եթե իմանամ այդ մասին, կսպասեմ, հաջորդ օրը անակնկալ ընթրիքի կհրավիրեմ ու յուրահատուկ ձևով կհայտնեմ: Բայց պահի երջանկությունն այնքան մեծ էր, որ անգամ մեկ րոպե սպասել չկարողացա»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more