Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«Էս դիրքը հանձնողի մերը» արտահայտության իրական պատմությունը.
Դիրքեր հանձնել-չհանձնելու խոսակցությունների հետ սկսում է տարածվել այս արտահայտությունը, որը ժողովրդի մի մասը վերագրում է արցախյան հերոսներից մեկին, բայց այդ արտահայտությունը ընդհանրապես կապ չունի ապրիլյան դեպքերի հետ , դա հորինված պատմության մի հատված է:
Ապրիլի 14-ին մտքիս մի պատմություն եկավ՝ մեր զինվորների ու նրանց պահած հողի մասին, այդ պատմությունը գրեցի ֆեյսբուքի իմ անձնական էջում, մի քանի կայքեր պատմությունը վերցրեցին: Ես միշտ ասել եմ , որ դա հորինված պատմություն է, կյանքում որևէ զինվորի անուն չեմ շեշտել ու ոչ մեկի անունից չեմ գրել այդ ամենը:
Մեր զինվորները իրենց գործը արել են ու կարիք չունեն ավելորդ հորինված արտահայտությունների: Ինձ մի բան է միայն հետաքրքրում՝ այն մարդը, ով առաջինը դա տարածել է իբրև հերոսի իրական խոսք, կյանքում մի պահ մտածե՞լ է այդ զինվորի հարազատների ապրումների մասին, նրանք ամեն վարկյան այդ արտահայտությունը լսելուց ի՞նչ կզգան: Մի խաղացեք մարդկանց զգացմունքների հետ, այն ինչ արել են մեր տղերքը այդքանն էլ հերիք է , որ նրանք դասվեն հերոսների շարքին:
Աշոտ Ասատրյան
- Կամանդիր մի տեսակ ես, ինչա՞ եղել:
- Բան չէ , նորմալա ամեն ինչ, մի հատ աղը տուր:
- Կես ժամից պիտի պոստավոյին փոխենք:
- Ըհը , եթե կես ժամ ձգենք...
- Ինչ՞
- Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր:
- Չէ , չէ ...
....
- Տապիկնա զանգում, մեկդ պատասխանեք
- Ես կպատասխանեմ , թողեք... լսում եմ
- Կամանդիր , շարժ կա, մեր կողմ են գալիս, մի քանի հոգի են
- Ընդունեցի .... տղերք , հելեք , դիրքավորվեք, ես կապ տամ գունդ ու գամ , չկրակեք հանկարծ, լսում ե՞ք ՝ չկրակեք:
- Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխոր կամադիր ջան, չմտածես:
- Պարոն փոխգնդապետ , մեր դիրքի ուղղությամբ են գալիս...
- Քանի՞ հոգի են :
- Թիվը չեմ իմանում , բայց շատ են:
- Մինչև մեր հասնելը պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր ըստ պահի անհրաժեշտության ... դիմացեք տղերք , գալիս ենք:
- Լսում եմ !
....
- Տղերք, ոչ մեկդ չկրակի հանկարծ, թողեք թող գան:
- Կամանդիր , բեր հենց հիմիկվանից մաղենք պրծնենք էլի ...
- Ասում եմ չկրակեք հանկարծ , տղերք ջան չանեք տենց բան , թողեք թող գան , չկրակեք, լսում ե՞ք, չկրակեք, թող գան , չկրակեք , հանգիստ, մի լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք....
- Արդեն շատ մոտիկացան կամանդիր:
- Ձեն մի հանեք, թողեք գան:
....
- Ովա՞ տենում վերջը երևումա, սաղ հավաքվեցին , թե էլի են գալիս:
- Սաղ եկել են , հետևից էլ մարդ չկա:
- Դե որ սաղ եկել են , գյուլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլեք ձեր ցավը տանեմ, հանուն Հայրենիքի գյուլեք: Տղերք ով սաղ մնաց օտպուսկ եմ ուղարկելու , գյուլեք:
- Ա օտպուսկա կպեեել տղերք, պադվադիտ չանեք:
- Տնաշենները ինչ էլ շատ են :
....
- Լսում եմ պարոն գնդապետ
- Տղես վիճակը ոնցա՞ , գալիս ենք արդեն շուտով կհասնենք
- Դեռ դիմանում ենք, շատ են , շնից շատ են , վիրավոր ունենք, բայց մեզնից լավա կռվում:
- Գալիս ենք տղերք, հասնում ենք
- Չուշանաք , խնդրում եմ :
....
- Տղերք հեսա գունդը հասնումա՝ դիմացեք:
- Կամանդիր , էն գռանատը մոտդա՞
- Հա խի՞
- Հեչ , ուղղակի...
- Կեսդ վիրավորներին օգնեք, կեսդ գյուլեք: Ով չի ձգում , թող սարով հետ իջնի:
- Իջնելը ավելի դժվարա , քան ստեղ մնալը, իջնել չկա:
....
- Պարոն գնդապետ......
- Ասա տղես , երկու րոպեից հասնում ենք , ասա՞:
- Պարոն գնդապետ........խնդրում եմ բոլորին փոխանցես, որ.......որ էս դիրքում....
- Ասա լսում եմ , ասա ձենդ ինչիա՞ կորում , խոսա մի անջատի
- Էս դիրքում , իմ տղերքի արյուննա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել.....էս հողի վրա պայքարա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես , որ էս դիրքը հանձնողի մերը..........
- Ալոոո՞՞՞՞, էտ ինչ ձեն է՞ր, պատասխանի.....պատասխանի տղես ՝ հրամայում եմ , պատասխանի........