▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես դա կուլ չեմ տա, չեմ կարող.Թամար Հովհաննիսյան

«Սասնա ծռեր»-ի տղաները հուսահատված էին ու դրա համար էլ, իմ կարծիքով, դիմեցին այս ծայրահեղ քայլին, որովհետև անկարելի էր ուրիշ որևէ կերպ արթնացնել, գիտակցության բերել հայ ժողովրդին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում չի գործում պետական ոչ մի օղակ, մեկ մարդու կամքից ու քմահաճույքից է ամեն ինչ կախված, պետության բոլոր թելերը նրա ձեռքում են ու խամաճիկների պես խաղացնում է և՛ ոստիկանությանը, և՛ բանակին.

«Ինձ համար տարօրինակ են այն կոչերը, թե պետք է ոստիկանապետին հեռացնել: Ոստիկանապետն էլ է ինքը: Արդարադատության  ողջ համակարգն է ինքը, բանակն էլ է ինքը: Եվ այն, որ 800 հեկտարի մասին խոսելիս ասաց, թե անպետք հողեր էին, ես դա չեմ կարող կուլ տալ: Նախ հայրենի հող է, դա մեկ, երկրորդ՝ 100-ից ավել երիտասարդներ նահատակվեցին..Ես դա կուլ չեմ տա, չեմ կարող»,-նշեց դերասանուհին:

 Թամար Հովհաննիսյանը նկատում է՝

«Տղաների արարքի դրական կողմերից մեկն այն էր, որ ուռած շուրթերով, իրենց հետևող աղջիկները, որոնց  իդեալը «Մերսեդես» վարող, լաքած մազերով տղաներն էին, հիմա դարձավ մեր Արամը: Բոլորը սիրահարված են նրա դեմքին, հայրենիքապաշտությանը: Դուք գիտե՞ք դա ինչ ահռելի բան է: Ես անընդհատ նայում էի այդ աղջիկներին ու մտքումս ասում՝ ուշքի՛ եկեք, բանկից վարկ մի՛ վերցրեք, որ մեկ զույգ կոշիկ գնեք՝ ինչ-որ անարժան, անպետք լակոտի դուր գալու համար»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more