▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ մտնում Ռաֆայել Երանոսյանի կյանքի մեջ` իր գործն է, բայց ես ունեմ իրավունք չլինել նրա հետ նույն միջավայրում, նույն շրջապատում, նույն կինոյում. Մհեր Մկրտչյան

Լռել, նշանակում է ընտրովի մոտեցում ունենալ` «սվոյ» ա, լռել, «սվոյ» չի, քլնգել: Երբ ինձ փողոցում հանդիպեք, Ռաֆոյից չխոսեք` որովհետև հիմա լռում եք հենց «սվոյ» լինելու համար: Իմ արժեքները ավելի հասարակ ու պարզ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Ես չեմ մտնում Ռ. Երանոսյանի կյանքի մեջ` իրա գործն ա: Բայց ես ունեմ իրավունք չլինել նրա հետ նույն միջավայրում, նույն շրջապատում, նույն կինոյում...

Գոնե ի հարգանք էն տղերքի , որ Արցախում կյանք են տվել:

Այս շարքը կարելի է երկար շարունակել`

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավից մինչև անվերջություն, ուղղակի դրա իմաստը չկա 2026 թվականի մայիսին)))»,-գրել է Մհեր Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ երեկ տարածվել էր կադրեր, որտեղ երևում էր, որ դերասան Ռաֆայել Երանոսյանը մասնակցել է ՔՊ-ի քարոզարշավին:

Ավելի ուշ դերասան Ռաֆայել Երանոսյանը հայտարարել էր, որ իր գյուղն է, ով եկավ, կմասնակցի, կլսի, կխոսի:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more