▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ կարող խղճալ թուրքին ու ապրումներ ունենալ նրա դիակը տեսնելիս.Հոգեբան

«Ես ազգային հպարտություն եմ ապրում: Այսօր ազգային ինքնագիտակցության  բարձրացման վկաներն ենք, պատմական պահեր ենք ապրում: Մենք պետք է վստահենք մեր բանակին, որովհետև այն իսկապես ապացուցել է, որ արժանի է դրան: Ազգային հպարտության, ինքնագիտակցության ամրապնդման հետ գործ ունենք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ շարունակելով.

«Հոգեբանության մեջ պատկերավոր մի նկարագրություն կա.սթրեսին տրվող պատասխանների մասին երբ խոսում ենք, ասում ենք՝ առյուծի և նապաստակի սթրես: Մի դեպքում մարդիկ սթրեսի ենթարկվելով փախուստի ռեակցիա են ունում, մեկ այլ դեպքում՝ հարձակման: Բոլորս վկա ենք նրան, թե ինչպես մեր ազգը համախմբված է և առյուծի հակազդում է դրսևորվում»:

Հոգեբանն ուշադրություն է դարձրել, թե հայերիս մոտ որ բառերը, հասկացություններն են ավելի շատ կրկնվում.

«Մարդիկ կիսատ մնացածը լրացնելու տրամադրություն ունեն: Սա ավելի շատ զգացվում է ազատամարտիկների մոտ: Նրանք մարդիկ են, ովքեր կերտել են հաղթանակը, զգացել են դրա բերկրանքը, բայց, փաստորեն կիսատության զգացողություն ունեն»,-նկատեց Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանն ի տարբերություն թշնամու մոտ տիրող խուճապային տրամադրության՝ մեզ մոտ նման բան չի նկատել.

«Ադրբեջանում մեծ է ժողովրդի դժգոհությունը: Ունենք տվյալներ, որ այդ երկրի իշխանություններն առաջնագիծ են ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»:

Ինչ վերաբերում է տրամադրվող տեղեկատվությանը՝ Կարինե Նալչաջյանը նշեց, որ հայկական լրատվամիջոցները  զուսպ են ու գրագետ.

«Պետք է ուղղակի ցավի, տառապանքի պատկերները մոտիկից ցույց չտան: Քանի որ պատերազմի իրավիճակ է, այլ խնդիր է՝  թշնամու դիակները ցույց տալու կադրերի դեպքում: Կեղծ մարդասիրությունը պատերազմող երկրներում՝ ուղղակի հանցագործություն է: Հանդիպում եմ մարդկանց, որ ասում են՝ թուրքերն էլ են մարդ: Գիտե՞ք ինչ, թող չպատերազմեին: Ես չեմ կարող խղճալ թուրքին ու ապրումներ ունենալ նրա դիակը տեսնելիս, եթե նրա կողքին տեսնում եմ 12-ամյա երեխայի նկարը, ում դպրոց գնալու ճանապարհին սպանեցին: Մենք չպետք է խուսափենք առողջ վրեժի հոգեբանությունից»,-եզրափակեց նա:

Հոգեբանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ կան բաներ, որոնք ռազմական, պետական գաղտնիք են, ու  պետք չէ սպասել, որ ամեն ինչ մեկ վայրկյանում թափանցիկ ներկայացնելու են:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more