▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս բա թաթիկներ չե՞ք կտրում ու փռեք ասֆալտին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր Հովտաշեն համայնքի մի խումբ բնակիչներ, բեսպրեդելի եւ «նյուհեղափոխական» ժանրի բոլոր կանոններին համաձայն, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, իրացնելով իրենց տեղային նշանակության ընդվզումը, «սարանչայի» նման հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի եւ օպերատորի վրա, հարվածել, վնասել տեխնիկան՝ ողջ «օպերացիան» ուղեկցելով էկզոտիկ հայհոյանքներով։
Լրագրողն ու օպերատորն էլ ընդամենը իրենց գործն էին անում՝ նկարում էին «հովտաշենգեյթը»։
Չմոռանամ հիշեցնել, որ ամեն օր, ճիշտ դոզավորված լայվերով, մեզ՝ հպարտներիս, հիշեցնում են, որ ազատ մամուլը մեր ձեռքբերումն է ու մամուլին հաստատ ասֆալտին չեն փռելու։
Հիմա, ընդամենը մինուճար մի հարց՝ բա լրագրողի ու օպերատորի վրա «սարանչայի» նման հարձակված հրոսակի թաթիկները կտրող չի լինելո՞ւ։
Կամ՝ գոնե ասֆալտին փռելու։

Կարդացեք նաև՝

Արարատի մարզում հարձակվել են «Կենտրոն»-ի լրագրողի և օպերատորի վրա. Ինչպե՞ս է արձագանքել մարզպետը

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more