▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այդ հույսը տեսա նրա աչքերում․․․Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը «դրական ազդեցություն կունենա» տարածաշրջանի վրա, հաղորդում է РИА Новости-ն:

«Ես հավատում եմ՝ Հարավային Կովկասը, տա Աստված, կգտնի երկար սպասված խաղաղությունը։ Պարոն Ալիևի հետ իմ հանդիպման ժամանակ ես այդ հույսը տեսա նրա աչքերում։ Սպիտակ տանը համաձայնագրի ստորագրումն, անշուշտ, արագացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ադրբեջանը և Հայաստանը մեծապես հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել վերջնակետին», - ասել է Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով՝ ինքը Չինաստանի գագաթնաժողովի շրջանակներում «մանրամասն բանակցություններ» է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more