▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս աշխարհում միակ մեղավորը Քաղաքացիական պայմանագի՞րն է». Գեղամ Նազարյան

«24Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավոր Գեղամ Նազարյանը դժգոհեց. «Ինչ որ մեկը փողոցի մի անկյունում հայհոյանք է դրել, որ ով միանա... (նկատի ունի ՔՊ-ին-խմբ.): Իսկ կներեք, ինչի՞, մենակ... Էս երկրում, էս աշխարհում միակ մեղավորը «Քաղաքացիական պայմանագի՞ր»-ն է: Բա, ասենք, Արամ Սարգսյանը, բա Հանրապետական կուսակցությունը հեչ մեղավոր չեն եղե՞լ, ընդհանրապես մեղավոր չեն եղե՞լ»:
Լրագրողը նկատեց. «Որոշում կայացնողը Նիկոլ Փաշինյանն է եղել, հատկապես` Արցախի հետ կապված: Եվ շատ քիչ մարդիկ են տեղյակ եղել, թե ինչ են պայմանավորվում բանակցություններում»:
«Ես անընդհատ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր մեղավորությունն այն էր, որ ինքը հնարավորություն ուներ կանխելու պատերազմը, բայց դա չի արել: Եվ ինքն ավելի քան մեկ տարի առաջ ընդունեց, որ այո, չասաց, իհարկե, անվանական, որ Գեղամը ճիշտ է, բայց ասաց, ու այո»,- պատասխանեց Նազարյանը:

***

«24Նյուզ»-ի հետ զրույցում պատգամավոր Գեղամ Նազարյանը հաստատեց, որ այն նախաձեռնություններին, որոնց հիմքում կանգնած է Էդգար Ղազարյանը, ինքը ոչ միայն չի միանալու, այլև «ընդհանրապես չի էլ քննարկելու անլուրջ մարդկանց անլուրջ առաջարկները»:

«Ես չեմ մասնակցում, ես նաև ասել էի` եթե նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից ՔՊ-ից 20 հոգի միանա Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը, ես չեմ միանա, միայն այն պատճառով, որ Էդգար Ղազարյանն է հիմքում, որ այս մեր քաղաքական դաշտում նպաստեմ լրջության հաստատմանը, որովհետև հերիք է, քանի որ ինքն անլուրջ և անպատասխանատու մարդ է, որը վկայում է, որ Հայաստանում անլուրջ քաղաքական մթնոլորտ է:
...Ինչքան հիշում եմ, Էդգար Ղազարյանն ուզում էր մարդու իրավունքների պաշտպան դառնար, դրա համար անհարմար վիճակի մեջ գցեց Հայաստան խմբակցությանը»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more