«Ես ուղղակի անհարմար էի զգում, երբ հետևում էի, թե ինչպես էին կուսակցության գրասենյակից դուրս եկող տարբեր կալիբրի «զնաչոկով» հանրապետականները, մեկ միասնական` «ֆաս» հրամանը ստացած, արտանետում մաղձ, կեղտ ու թույն:
Ես անկեղծորեն խղճացի հանրապետականների այդ կույտին: Նրանք սարսափելի ողորմելի էին, որովհետև միայն սկզբունքներ, խիղճ, արժանապատվություն ու դավանանք չունեցող մարդիկ կարող են մեկ հրահանգով անցնել նման հարձակման:
Ինչ վերաբերում է կուսակցությունը լքելու մասին լուրին, ապա կրկին խորհուրդ եմ տալիս ԲՀԿ-ն չշփոթել իրենց կուսակցության հետ, քանզի ակնհայտ է` երբ որ ՀՀԿ-ն չլինի այլև իշխանության , երեկ Գերագույն մարմնի նիստից հետո հարձակման հրահանգավորվածների կույտը հերթ է կանգնելու հաջորդ իշխանության դռան առջև:
Բնականաբար, նրանք բոլորն ստանալու են իրենց արժանի գնահատականը, վստահեցնում եմ ձեզ: Շատ քիչ է մնացել»,-հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:
Ես անկեղծորեն խղճացի հանրապետականների այդ կույտին. Նաիրա Զոհրաբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more